Ե՞րբ է անհրաժեշտ դիմել էնդոկրինոլոգի խորհրդատվությանը
Դուք պետք է դիմեք էնդոկրինոլոգի, եթե ունեք հետևյալ խնդիրներից որևէ մեկը. - Թուլություն և մշտական հոգնածություն - Մազաթափություն - Քաշի կտրուկ փոփոխություն - Քնի խանգարումներ - Չափազանց քրտնարտադրություն - Տրամադրության կտրուկ փոփոխություններ - Սրտխփոց և զարկերակային ճնշման տատանումներ - Հաճախակի սրտխփոց - Մաշկի չորություն - Ուժեղ ծարավի զգացողություն - Հաճախակի միզարձակում - Անպտղություն - Մկանային ջղաձգումներ կամ ցավեր - Պարանոցի չափի մեծացում կամ օտար մարմնի զգացողություն պարանոցի շրջանում - Լիբիդոյի խանգարում Եթե նկատում եք այս ախտանշաններից որևէ մեկը, կարևոր է ժամանակին խորհրդակցել մասնագետի հետ: